28/05/2015 10:00
«90 տոկոսը ծախված, ախմախ էշեր են». Աբովյանի քաղաքապետի թեկնածու
«Հրապարակն» անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին և գրել, որ Աբովյանում նախընտրական կրքերն այնքան լարված են, որ նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարո Իսրայելյանը կոչ է անում ՀՀ նախագահին, իրավապահներին հանձնարարականներ տալ՝ պահպանելու իր, ինչպես նաև մյուս թեկնածուների անվտանգությունը, որոնք «դեմ են գնում Առինջին»։
Թեկնածուն չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի՝ Վահագն Գևորգյանի թիմի՝ Աբովյան քաղաքում ձևավորած նախընտրական մթնոլորտը:
Նա հավելել է. «Համատիրության սրիկա ղեկավարները թաղամաս-թաղամաս, տուն-տուն անցնում են, Գևորգյանի քարոզչությունն են անում, նրանց 90 տոկոսը ծախված ախմախ էշեր են, գնում ասում են՝ ձեր տան վճարները հեչ կանենք, եթե ընտրեք Վահագնին»։