28/05/2015 16:31
Հրանուշ Հակոբյանի առաջարկին արձագանքել են
Սիրիահայերի հոսքը Հայաստան այսօր էլ շարունակվում է: Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ով հավելեց, որ այս օրերին Հայաստան է ժամանել ևս 300 սիրիահայ:
«Ռմբակոծությունից հետո, 15-20 օրվա ընթացքում, մոտ 300 սիրիահայ է Հայաստան ժամանել և այդ թիվը գնալով մեծանում է»,- ասաց նախարարը:
Հարցին՝ ձեր կոչը, որ պետք է աշխարհի բոլոր երկրների հայերը 1000-ական դոլար նվիրաբերեն հայկական բանկերին, ի գիտություն ընդունվե՞լ է, նախարարը հավելեց. «Այո, մեծ շարժում է նկատվում: Այդ հարցի հետ կապված բազմաթիվ նամակներ ենք ստացել, և արտասահմանյան մամուլում է եղել նաև անդրադարձ: Այդ մարդիկ ևս գտնում են, որ նման մի բան այսօր պետք է Հայաստանին և դա նորմալ են համարում»,- եզրափակեց նախարարը:
Հիշեցնենք, որ Սփյուքի նախարարը սփյուռքահայերին կոչ էր արել գումար ներդնել հայաստանյան բանկերում՝ ընդգծելով, թե դա հնարավորություն կտա Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել: