28/05/2015 13:07
Նեբրասկան էլ հրաժարվեց մահապատժից
Նեբրասկան դարձավ ԱՄՆ 19-րդ նահանգը, որտեղ արգելվեց մահապատիժը: Նման որոշում կայացրել է նահանգի խորհրդարանը և կողմ ձայները բավարար էին, որպեսզի նահանգապետի վետոն հաղթահարվի: Այսուհետ նահանգում ամենախիստ պատիժը կլինի ցմահ ազատազրկումը՝ առանց վաղաժամ ազատվելու իրավունքի:
«Նյուզռու.քոմ»-ի հաղորդմամբ՝ Նեբրասկայում մահապատիժ չի իրականացվել 1997թ-ից, ներկայումս նահանգի բանտերում մահապատժի են սպասում 10 ազատազրկվածներ:
Աղբյուրը գրում է, որ 2014թ-ին ԱՄՆ-ում իրականացվել է 35 մահապատիժ: