28/05/2015 13:20
Սեյրան Օհանյան. Առաջին գծում կանգնած մեր զինվորն ամեն օր հերոսություն է կատարում
Մենք պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեոր նվիրել են մեզ այս հաղթանակները, մենք էլ նրանց ենք նվիրել այս եռատոնւը: Հայկական հաղթանակները, հերոսությունները այսօր էլ կան և արտահայտվում են առաջին գծում մեր զինվորների հերոսություններով: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, խոսելով մայիսյան հաղթանակների մասին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Արցախյան ազատամարտից հետո ունեցած հաղթանակները շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում, հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,- ասաց Ս. Օհանյանը:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարին կյանքին՝ նախարարն ասաց, որ հայ ժողովրդի համար երբևէ հեշտ կյանք չի եղել, միշտ դժվարություններ քաշել են. «Մենք դժվար պայքարում են ստեղծել, և այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը»: