28/05/2015 12:43
ՖԻՖԱ-ն 10 մլրդ դոլարի կաշառք է վերցրել
Անցած 19 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն ավելի քան 10 մլրդ դոլարի կաշառք է վերցրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչը:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքով, միայն 2016թ-ի Ամերիկայի Գավաթի նախապատրաստման համար ՖԻՖԱ-ն ստացել է շուրջ 110 մլն դոլար կաշառք, այնպես որ Ցյուրիխում ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների ձերբակալությունները երկարատև հետաքննության արդյունք էին: Նրանց բոլորին մեղադրում են ռեկետի, փողերի լվացման, մեքենայությունների համար, որոնք շարունակվել են 20 տարի:
Աղբյուրը նշում է նաև, որ ՖԻՖԱ-ի վեց անդամներ, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ, արդեն իսկ համաձայնել են վերադարձնել ապօրինի ճանապարհով ստացված 150 մլն դոլար: