29/05/2015 13:20
Երեխաները հրավիրված են «Երազանքների քաղաք»
Երեխաների միջազգային օրվան ընդառաջ միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը հերթական անգամ հրավիրում է երեխաներին տոնելու «Երազանքների քաղաք» բարեգործական փառատոնը, որն այս տարի կանցկացվի ավելի մեծ թափով Հովնանյան ինտերնեյշնլ «Արարատ Վալի քանթրի քլաբում»:
Անապահով ընտանիքների, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին համար այդ օրը անակնկալներով ու ուրախությամբ լի մի ամբողջ օր է սպասվում, որի ընթացքում երեխաները կստանան թե նվերներ, թե ֆինանսական աջակցություն ու անկասկած` անկրկնելի զգացողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ չորրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այս միջոցառումը այս տարի ավելի լայն ֆորմատով կիրականացվի` կլինի մշակութային հատված, սպորտային, սոցիալական ֆիլմի ցուցադրություն ու դրա քննարկում, երեխաները հնարավորություն կստանան շփվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում և մեր երկրում հավատարմագրված դեսպանների, որոնք անպայման մասնակցելու են մջոցառմանը: Ի դեպ, առաջին անգամ այս միջոցառման շրջանակում կանցկացվի գոլֆի մրցույթ, որին ոչ միայն բարձրաստիճան հյուրերը կմասնակցեն, այլև երեխաները.
«Այս միջոցառման նպատակն է իրականացնել երեխաների երազանքների գոնե մի մասը: Օրինակ, երեխաները կարողանան այցելել սպորտային խմբակել, ինչց զուրկ էին ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով, այցելել այլ երկրներ, ստանալ բժշկական աջակցություն»,- տեղեկացրեց Ն.Մանուկյանը: Երեխաների հետ աշխատանքը, շարունակեց նա, տարվում է ամբողջ տարվա ընթացքում, իրենք գործընկերների հետ միասին մշտապես կապի մեջ են երեխաների հետ և հնարավորինս աջակցում նրանց երազանքների իրականացմանը:
Այս տարի անապահով, առողջական խնդիրներ ունեցող և մանկատան երեխաների համար կազմակերպված միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, «Վահագն ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի նախագահ Վահագն Հովնանյանը, բազմաթիվ դեսպաններ ու ՀԿ-ներ, որոնք իրենց գործունեությամբ մշտապես զբաղվում ե երեխաների իրավունքների պաշտպանությամբ` UNICEF Armenia, World Vision, Save the Children, Կարմիր խաչ միջազգային կառույց և այլն:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործառնությունների տնօրեն Արնաուդ Բիոլայն իր հերթին ասաց, որ արդեն տասը տարի է իրենց խումբը Հայաստանում է և րենք մշտապես ներգրավված են սոցիալական պաշտպանության ծրագրերում ու նախաձեռնություններում, որոնց առաջնային թիրախը երեխաներն են: Ու հատկապես կարևորում են սպորտը ու կրթական ծրագրերը, որոնց միջոցով, օրինակ, սովորեցնում են երեխաներին, թե որքան կարևոր է ջուրն ու դրա խնայողությունը:
Նա ընդգծեց`եթե ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ Հայաստանում ընկերությունները գիտակցեն, որ պետք է ունենան սոցիալական պատասխանատվություն, ապա շատ խնդիրներ ավելի հեշտ լուծելի կլինեն, քանի որ բիզնեսն ու առոօրյան իրարից անջատ չեն կարող լինել:
Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 31, ժամը 11-ին Հովնանյան ինտերնեյշնլ «Արարատ Վալի քանթրի քլաբում»: