29/05/2015 19:40
Ռաուլ. Ոչ ոք չի կարող հերքել` Անչելոտին «Ռեալում» լավ աշխատանք է կատարել
«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսում», կարծում է` Կարլո Անչելոտին մադրիդյան թիմում լավ աշխատանք է կատարել:
«Ոչ ոք չի կարող հերքել, որ Անչելոտին «Ռեալում» լավ աշխատանք է կատարել: Այդքան երկար անհաջող փորձերից հետո նա կարողացավ թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում: Անչելոտին արժանացել է երկրպագուների և ֆուտբոլիստների սիրուն, իսկ այժմ ակումբը պետք է լավագույն ընտրությունը կատարի»,- Ռաուլի խոսքն է մեջբերում «LFP» կայքը:
Հիշեցնենք, որ 2014-15թթ. մրցաշրջանում տիտղոսներ չնվաճելու համար Կարլո Անչելոտին աշխատանքից ազատվեց երկուշաբթի օրը: Նրան, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է Ռաֆայել Բենիտեսը, ով արդեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին: