29/05/2015 14:55
Արտեմ Ասատրյան. 30 հազար չաշխատող մայր 2016-ից նպաստ կստանա
30 հազար չաշխատող մայր 2016-ի հունվարի 1-ից կստանա հղիության ու երեխայի ծննդաբերության նպաստ:
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախատեսվում է, որ նպաստի չափը 2016թ.-ին միջինում կկազմի 275 հազար դրամ:
Ավելի վաղ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտարարել էր, որ այդ նպատակով բյուջեից անհրաժեշտ կլինի 11 մլրդ դրամ:
Նշենք, որ մինչև այս 140 օրվա համար նպաստ ստանում էին միայն աշխատող մայրերը: