29/05/2015 18:50
Վիսենտե դել Բոսկե. Բենիտեսը «Ռեալն» ավելի ուժեղ կդարձնի
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ Ռաֆայել Բենիտեսը «Ռեալի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար հարմար թեկնածու է: Հիշեցնենք, որ Բենիտեսն արդեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին և, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում պաշտոնապես կդառնա մադրիդյան թիմի գլխավոր մարզիչը:
«Լավ որոշում է: Բենիտեսը պատրաստ է այդ աշխատանքին, նա «Ռեալն» ավելի ուժեղ կդարձնի: Բենիտեսը վաղուց էր ցանկանում լինել պրոֆեսիոնալ մարզիչ»,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Վիսենտե դել Բոսկեն նաև գովաբանել է «Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Աչելոտիին.
«Ես բարձր եմ գնահատում Անչելոտիի աշխատանքը: Նրա հետ զրուցել եմ: Կարլոն «Ռեալում» շատ լավ աշխատանք է կատարել: Նրա համար բարդ որոշում է, նա միշտ աշխատել է հաշվի առնելով թիմի հետաքրքրությունները, շահերը»: