29/05/2015 20:14
Կարևորը մտածելակերպի փոփոխությունն է. Դեսպան Դեյվիդ Լեյն
Մայիսի 12-ից 16-ը Հռոմում գտնվող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության գործակալություններում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Դեյվիդ Լեյնը այցելել էր Տաջիկստան: Նրան ուղեկցում էին IFAD-ի, FAO-ի, տեղական կառույցների ներկայացուցիչներ, նաև 5 լրագրողներ Ղրղզստանից, Տաջիկստանից, Հայաստանից, Ղազախստանից և Վրաստանից: Դեսպանն այցելեց Տաջիկստանի Խաթլունի շրջան: Ծանոթացավ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համագործակցության արդյունքներին: Aysor.am-ի թղթակիցը, որ այցի ընթացքում ներկայացնում էր Հայաստանը, զրույց է ունեցել դեսպան Դեյվիդ Լեյնի հետ:
- Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեիք Տաջիկստան այցելությունից:
-Տաջիկստանում մեծ աշխատանք է կատարվել, և, իհարկե, դա նրանց աշխատանքն է հիմնականում, նրանց ներդրումը: Տաջիկստանում ոռոգելի և ոչ ոռոգելի տարածքներ կան և մենք համոզված էինք, որ հողատարածքները նպատակային են օգտագործվում, այժմ էլ ավելանում են ոռոգելի տարածքներ, և նաև մարդիկ հնարավորություն են ունենում ձեռքբերել պարարտանութեր, սերմեր:
Եվ այն հաջողությունը, որ տեսանք այստեղ, դա մի կողմն է` անհատական, կա նաև մյուս կողմը. դա մտածելակերպի փոփոխությունն է, որն էլ առանձին հաջողություն է:
Կա նաև մթերքի էներգետիկ-սննդային արժեքը, որը ոչ միայն կախված է դրամական կամ ռեսուրսային միջոցներից, այլև փորձից, գիտելիքներից:
ԱՄՆ-ում, օրինակ մարդը փող ունի, սակայն փորձ կամ գիտելքիներ չունի, որպեսզի սնվի առողջ, էներգետիկ արժեքավոր սննդով, իսկ Տաջիկստանում այդ հնարավորությունն ընձեռված է` նաև երկրում իրականացվող ծրագրերի շնորհիվ: Մարդիկ փոխում են սննդի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու մոտեցումները:
- Իսկ ձեր սպասումներն արդարացվե՞լ են:
- Տաջիկստանում կան արդյունքներ, որոնք գերազանցել են իմ սպասումները, սակայն մի բան զարմացրել է ինձ: Ես գիտեի, որ Տաջիկստանը գենդերային հավասարության օրինակ կարող է ծառայել: Այստեղ ինձ մի փոքր հիասթափություն էր սպասվում: Ես տեսա, որ կանայք երկրորդական դերակատարում ունեն:
Սակայն մենք այստեղ հանդիպել ենք ուժեղ կանանց: Մենք հանդիպել ենք կանանց, որոնց պետք է ոգեշնչել որպես լիդերների, և ապագայում, համոզված եմ, որ կանայք ավելի շատ ներգրաված կլինեն հասարակության զարգացման մեջ:
- Ինչպե՞ս կարող է ազդել այս այցելությունը ԱՄՆ մարդասիրական ռազմավարության վրա:
- Ես սպասում էի ավելի շատ արդյունավետություն տեսնել, և երբ վերադառնամ ԱՄՆ, պիտի հաշվետու լինեմ և կշեշտեմ, որ պետք է բավարար ուշադրություն կդարձվի արտադրական գործընթացին:
Նաև կցանկանայի, որ Տաջիկստանում այն ամենին, ինչին հասնել են, ավելանա, նաև տարածվի և բազմապատկվի:
Օրինակ դպրոցների սննդի ծրագիրի գնահատականը, ես կարծում եմ, որ այն մի փոքր հետ է մնում, քանի որ այն չափանիշները, որոնք տրված են այս ծրագրի գնահատման համար, բավարար չեն, որ ամբողջովին գնահատենք ծրագիրը:
Այն, որ երեխաները սկսել են ավելի շատ դպրոց գնալ, քանի որ ճաշ են տալիս, դա չափանիշներից մեկն է, ծրագիրը գնահատելու համար պետք է օգտագործվի գնահատման ավելի շատ չափանիշներ` ընդհանուր պատկեր ունենալու համար:
-Տաջիկստանում իրականացվող ո՞ր ծրագրերը որպես անհատ Ձեզ համար կարևոր էր:
-Ես կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք անդրադառնում են արտակարգ իրավիճակներին շատ կարևոր են, սակայն ավելի կարևոր են, որ ծրագրերի իրականացումից հետո փոխվում է մարդկանց մտածելակերպը և նրանք սկսում են այլ կերպ մտածել:
Օրինակ ֆերմերների միավորումը ավելի մեծ հնարավորություններ է տալիս իրենց արտադրանքի վաճառքի համար. Համակարգի փոփոխությունն ավելի կարևոր է:
-Դուք ավելի շատ ո՞ր ընկերությունների աշխատանքից եք տպավորված:
-Ես նախ և առաջ շատ տպավորված եմ հողային բարեփոխումներից, սերմերի սելեկցիայից. Այստեղ մարդիկ տեղայնացնում են սերմերը, գիտեն ինչ ցանեն, որ բարձր բերք ստանան:
Տպավորված եմ նաև արոտավայրերի օգտագործողների միությունից. Միավորվելով, հնարավորություն են ստացել մոտիկ արոտավայրեր շահագործել, և կենդանիները այլևս ստիպված չեն 8 կմ գնան արոտ ու գան. այսպես կենդանիները քաշ են հավաքում, ավելանում է կաթն ու միսը, հետևաբար մարդկանց եկամուտները: