29/05/2015 11:02
Սքոուլզ. Չեմ կարծում, թե «Ման. Յունայթեդը» կվաճառի դի Մարիային
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը գնահատել է Անխել դի Մարիայի` «կարմիր սատանաների» կազմում անցկացրած մրցաշրջանը: Հիշեցնենք, որ դի Մարիան անցյալ ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», մասնակցել է Անգլիայի առաջնության 27 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում:
«Լավ սկիզբ է, սակայն Անխելի համար 83,4 մլն եվրո են վճարել: Նրանից ավելի մեծ ակնկալիքներ ունեին: Հասկանում եմ, որ եղել են խաղադաշտից դուրս խնդիրներ` կապված նոր կյանքի, Մանչեսթերին հարմարվելու հետ, բայց նա պետք է ընդունի, որ այս մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր: Ի վերջո, դի Մարիան Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն է:
Ամեն դեպքում Անխելը մնում է բարձրակարգ ֆուտբոլիստ: Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ կտա նման կորուստ և կվաճառի նրա տրանսֆերը: Բարձր տեղերի համար պայքարում անհրաժեշտ են նման ֆուտբոլիստներ: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում»,-գրել է Սքոուլզը «Independent»-ի իր սյունակում:
Ավելացնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Անխել դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»: