29/05/2015 17:41
Շուշան Պետրոսյան. Կոնչիտայի կողմից մեր դրոշի նկատմամբ դժկամություն չտեսա
Երբ Եվրատեսիլյան մեր մասնակիցներից մեկը եռագույնը գցեց Կոնչիտայի ուսերին, ես նրա կողմից դժկամություն չտեսա: Կարծում եմ` նա այն հանեց, որպեսզի ուղղակի տեսնի ինչ է: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Եվրատեսիլ 2015-ին նախորդած ու շատ քննարկված միջադեպին, ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Արդեն ասացի՝ Եսայի Ալթունյանի պահվածքը պարզապես Ֆրանսիայում ծնված, մեծացած երիտասարդի անմիջական վերաբերմունք էր»,- ասաց երգչուհին:
Նա կոչ արեց չնեղացնել մեր արտիստներին:
«Ինչպես կարելի է ակներև ատելությամբ ապրել, երբ մարդիկ քո երկիրն են ներկայացնում են: Չե՞ս կարողանում լավ բառ ասես՝ լռիր»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Կոնչիտայի հաղթանակը նախորդ տարի, երգչուհին պատասխանեց, որ դա իր ոճը չէր.
«Պետք է ասեմ, որ նա շատ պինդ երգեց ամբողջ ընթացքը, բայց երգը, ոճն իմը չէր»: