29/05/2015 16:39
Պլատինի. Եթե Բլատերը վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կխզի կապերը ՖԻՖԱ-ի հետ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կրկին հայտարարել է, որ դեմ է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի՝ իր պաշտոնում վերընտրվելուն։ Ֆրանսիացի պաշտոնյան առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է կազմակերպության ներկայիս փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնին։
«Եթե Բլատերը հաղթի ընտրություններում, ՈւԵՖԱ-ն պատրաստվում է Բեռլինում քննարկել իր հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ։
Կարո՞ղ է արդյոք ՈւԵՖԱ-ն խզել հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ։ Անխոս։ Մենք կքննարկենք բոլոր խնդիրներն ու տարբերակները։ Ես ամենևին չեմ ցանկանում խզել մեր հարաբերությունները, բայց մենք ժողովրդավարական լուծում կտանք»,- ասել է Պլատինին։