29/05/2015 10:23
ԲՀԿ-ն համալրվում է ու քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսում
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը նախօրեին հանդիպել են ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Էրեբունու ակտիվին ներկայացրել են կուսակցության մոտեցումները երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, ինչպես նաև՝ տնտեսական լրջագույն մարտահրավերների վերաբերյալ։
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են քաղաքական այս փուլում տարածքային կառույցների աշխատանքն առավել ակտիվացնելու և համայնքի բնակիչների հետ հանդիպումների շարք սկսելու հարցը։ ԲՀԿ նախագահն ու կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները պատասխանել են Էրեբունու տարածքային ակտիվի հարցերին՝ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական օրակարգի շուրջ ԲՀԿ որդեգրած մարտավարության վերաբերյալ։ Նորագիրներին հանձնվեցին կուսակցական անդամատոմսեր։