29/05/2015 11:24
Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է
Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է: Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի օրն առաջին անգամ նշվել է 2010 թվականին:
Մեր երկիրը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս 2004 թվականի հունվարից:
Այդ տարում հայ խաղաղապահների 34 հոգանոց դասակն առաջին անգամ մեկնեց Կոսովո՝ հունական ստորաբաժանման կազմում ծառայություն անցնելու:
2005 թվականին հետպատերազմյան Իրաքին աջակցելու համար առաջին անգամ 46 հոգանոց միավորումը մեկնեց Իրաք:
Իրաք, Կոսովո, Աֆղանստան ու արդեն նաև Լիբանան՝ այս երկներում հայ խաղաղապահները ներկա են իրենց առաքելությամբ՝ արժանանալով բազմիթիվ շնորհակալագրերի լավ ծառայության համար: