29/05/2015 18:16
ՀԱՊԿ պետությունների խորհրդարանականները՝ Դուշանբեում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 25-28-ը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել Դուշանբեում:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ կենտրոնական ասիական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները, սահմանային և ռազմական անվտանգության ապահովումը և այլ հարցեր:
Նիստում զեկույցով հանդես է եկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այցի շրջանակում մասնակիցները եղել են Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանում (Մաջլիսի Օլի), որտեղ հանդիպել են խորհրդարանի նախագահի և Իրավակարգի, պաշտպանության ու անվտանգության հանձաժողովի անդամների հետ: Համակարգող խորհրդակցության անդամներն այցելել են նաև տաջիկա-աֆղանական սահման, այնուհետև դեսանտագրոհային բրիգադի ուսումնական կենտրոն: