29/05/2015 17:15
«Հայկական միրգը» պայմանագիր է կնքել լիցենզիա չունեցող ընկերության. ՎՊ
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասնեյակ» պետական հիմնարկում բյուջետային միջոցների վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ վերահսկիչ պալատը:
ՎՊ-ն ներկայացնում է «Գյուղական կարողությունների ստեղծում» I-ին բաղադրիչ՝ Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը:
Բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 13.5 մլն.ԱՄՆ դոլար, որից` Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի վարկային միջոցներ` 10.8 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհային միջոցներ` 0.5 մլն.ԱՄՆ դոլար, ՀՀ բյուջեից համաֆինանսավորման միջոցներ` 2.2 մլն.ԱՄՆ դոլար:
Բաղադրիչի նպատակն է` ավելացնել Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում աղքատ մանրածավալ արտադրողների կարողությունները և եկամուտը` կապելով նրանց հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանըԲաղադրիչի իրականացնողը «Հայկականմիրգ»ԲԲԸ-ն է։
Բաղադրիչի ֆինանսավորումը ծրագրի սկզբից առ 01.11.2013 թ կազմել է 1,053.56 հազ.ԱՄՆ դոլար։ Վերահսկվող ժամանակահատվածում կազմել է 981.1հազ.ԱՄՆդոլար։
Վերահսկողությամբ պարզվել է՝
Ցածր է բաղադրիչի իրականացման տեմպերը՝ ծրագրի սկզբից կատարողականը կազմել է ընդամենը 17%։
Ամբողջովին չեն կատարվել Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի վերահսկողությանառաքելության հուշագրում նշված առաջարկությունները և հանձնարարականները։ Չեն իրականացվել տնկարանի հյուսվածքային լաբորատորիայի վերանորոգման, ջրավազանի, մայրջրատարի, կաթիլային ոռոգման համակարգերի, այգիների հակակարկտային համակարգերի և այլ էական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման աշխատանքները։ Կաթիլայի նոռոգման համակարգի ձեռքբերումը 85.7 հեկտար այգիների փոխարեն կատարվել է 4.5 հեկտարի համար։
Պլանով նախատեսվածից էականորեն պակաս են կատարվել պատվաստակալների և պատվաստացուների ձեռքբերման և պատվաստման աշխատանքները։ Առկա են անհամապատասխանություներ դրանց ձեռքբերման, տեղափոխման և պատվաստման աշխատանքների համար կազմված արձանագրություններում նշված քանակների միջև։ Ոչնչով չեն հիմնավորվել պատվաստակալների կլոնային լինելու փաստը։
Թե տնկարանում և թե այգիներում, ոռոգման ջրի առկայության պայմաններում, արձանագրվել են տնկած տնկիների չորացման դեպքեր։
Որոշ դեպքերում տնկած այգիները չեն համապատասխանել ծրագրով նախատեսված ինտենսիվ այգիների չափանիշներին։
Ձեռքբերված տնկիներից 29505 հատը պահեստավորվել են 2015թ.-ի գարնանը տնկելուհամար։ Նշված քանակի տնկիների տնկման համար անհրաժեշտ է շուրջ 28 հահողատարածք, այնինչ «Հայկական միրգ» ընկերությունը ունի ազատ վարձակալված հողամաս ընդամենը 11.4 հա:
Աշխատանքներ ու գնումներ կատարելիս թուլ են տրվել պլան բյուջեով նախանշված ծավալներից և գնման պլանով նախանշված ժամկետներից շեղումներ։
Առանձին դեպքում աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա չունեցող ընկերության հետ։ Գնումներ իրականացվել են չունենալով Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի համաձայնությունը։
Տնկիների և պատվաստակալների աճեցման, ներմուծման և ձեռքբերման ժամանակ խախտվել են «Բուսասանիտարիայի մասին» ՀՀօրենքի, ՀՀ կառավարության11.03.1998թ.-իթիվ 171 որոշման և ՀՀգյուղատնտեսությաննախարարի 08.02.2006թ.-իթիվ 28-Ն հրամանի պահանջները։