29/05/2015 10:00
ՀԷՑ-ը, մեղմ ասած, չափերն անեցել է
«Ժողովուրդում» կարդում ենք. «Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ։ Այո, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից թերթը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաև ավտոմեքենաները լվանալու գինը։
Ու եթե այսպես շարունակվի. Չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք։ Իսկ այն փաստը, որ ՀԷՑ-ը Երևանյան լճի մոտ մատուցվող «ծառայությունների» վճարները սակագնում չի ներառել, թերևս տեխնիկական վրիպակ է»: