29/05/2015 11:08
Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով զոհերի թիվը հասնում է արդեն 1.774-ի
Հնդկաստանի հարավային նահանգներում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվն արդեն հասնում է 1.774-ի։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում Անդհրա-Պրադեշ նահանգում մահացել է 1.334 մարդ, Թելանգանայում՝ 440։
Իսկ ավելի վաղ հաղորդվում էր 1.432 զոհի մասին, գրում է
Թեև որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը նվազել է, մասնագետները նախազգուշացնում են, որ շոգ եղանակը կպահպանվի ևս մի քանի օր: