29/05/2015 14:11
Աշխարհի գավաթ. Հայ հրաձիգների առաջին մրցելույթների արդյունքները
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է ունենում հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Այս ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում է ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մայիսի 28-ին օդամղիչ հրացան 10մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում 132 մրցակիցների մեջ Հրաչիկ Բաբայանը 624,9 միավորով գրավել է 21-րդ տեղը, Սուրեն Բերյանը 621,8 միավորով 44-րդն է, իսկ Քրիստիան Լաուերը 618,7 միավորով 73-րդ տեղում է: Նույն վարժության 40 կրակոց, կականց պայքարին 143 մրցակիցների մեջ Իրինա Լաուերը (Աղաջանյան) 394,7 միավորով գրավել է 134-րդ տեղը:
Հավելենք, որ Աշխարհի գավաթին մասնակցում է 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում է 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ: