29/05/2015 19:51
287.7 հազ.ԱՄՆ դոլար խորհրդատվությունն կատարել են, իսկ շինարարական աշխատանքները` ոչ
ՀՀ Վերահսկիչ պալատը հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:
ՎՊ-ն ուսումնասիրել է «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագիրը: Այս բաղադրիչի ներքո ներդրումներ են իրականացվում գյուղական ենթակառուցվածքներում` բարելավելու համար գյուղական խոցելի համայնքների կենսապայմանները և տնտեսական զարգացումը:
Բաղադրիչը բաղկացած է երկու ենթաբաղադրիչներից` հանրային ենթակառուցվածքների ներդրումներ և գյուղական ճանապարհների բարեկարգման ներդրումներ։ Վերջինս ֆինանսավորման համաձայնագրի փոփոխությունից հետո վերանվանվել է արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ:
Ծրագրի սկզբից առ 01.12.2014թ. ֆինանսավորումը կազմել է 14.7 մլն.ԱՄՆ դոլար։
2014թ.-ի տարեկան աշխատանքային պլան բյուջեով պլանավորվել է բաշխվել է 8,975.0 մլն.ԱՄՆ դոլար: Վերահսկվող ժամանակահատվածում ֆինանսավորումը կազմել է 4,280.0մլն.ԱՄՆ դոլար, որից՝շինարարություն 3,688.0 մլն. ԱՄՆ դոլար, խորհրդատվություն 287.7 հազ.ԱՄՆ դոլար և պահպանման ծախսեր 303.9 հազ.ԱՄՆ դոլար:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ
• Ավարտին են հասցվել 2012թ-ին սկսված և անավարտ մնացած թվով 32 համայնքներում գազամատակարարման և ջրամատակարաման շինարարական աշխատանքները։ Ավարտված օբյեկտներից թվով 28 օբյեկտների համար արդեն կազմվել են «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունելու» ակտերը։
• Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար և Վաղատուր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքներում գազաֆիկացման հնարավորությունն ապահովելու համար Արտանիշ և Խնածախ համայնքների միջին ճնշման գազատարների լրացուցիչ շին-մոնտաժային աշխատանքների կատարման համար 07.11.2014թ.-ին կնքվել է այդ աշխատանքների կատարման պայմանագիր173.6 մլն դրամ պայմանագրային գնով, որով աշխատանքների սկիզբը սահմանվել է 17.11.2014թ., իսկ ավարտը՝ 17.04.2015թ։
Ստուգման ավարտի օրվա դրությամբ կատարողական ակտեր դեռևս չէին կազմվել։
• 2014թ.-ի տարեկան աշխատանքային պլան բյուջեով նախատեսվել էր 3-րդ եռամսյակին սկսել ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի թվով 25 համայնքներում 252.8 կմ երկարությամբ գազաֆիկացման, 5.2 կմ երկարությամբ ջրամատակարարման և մեկ խորքային հորի կառուցման աշխատանքները և 2014թ.ին իրականացնել 5.9 մլն.ԱՄՆ դոլարի աշխատանքներ։ Այդ աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթի գործընթացը սկսվել է միայն 06.10.2014թ.-ին, իսկ աշխատանքների կատարման թվով երեք պայմանագրերը, ընդհանուր 3.1մլրդ. դրամ պայմանագրային գնով՝ կնքվել են 2014թ.-ի նոյեմբերին, որոնցով աշխատանքների սկիզբը սահմանվել են 10.12.2014թ., իսկ ավարտը 2016թ.-ի մարտ ամիս։ 2014թ.-ին աշխատանքները չէին սկսվել։