29/05/2015 10:53
Լյուդմիլա Սարգսյանը նեղացավ Հակոբ Հակոբյանից
ԱԺ-ում շարունակվում է 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումը, հերթն այսօր սոցիալական պաշտպանության ոլորտինն էր: Քննարկման վերջում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ կա՞ն այլ հարցեր: Ինչին ի պատասխան ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցեր կային, բայց պատգամավորը լքել է դահլիճը.
«Լյուդմիլա Սարգսյանը նեղացավ, գնաց….»,- մասնավորապես ասաց նա:
Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց.
«Դե ոչինչ, ամեն անգամ ինձնից մեկը պտի նեղանա, թե չէ»:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի այս պատասխանը բավականին զվարճացրեց քննարկմանը ներկա պատգամավորներին ու այսպիսով նիստն ավարտվեց: