29/05/2015 18:08
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը հետաձգվել է
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը մայիսի 29-ի փոխարեն կկայանա մեկ օր ուշ։
Մամուլի ասուլիսը կկայանա մայիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 12։30-ին ՖԻՖԱ-ի գլխավոր գրասենյակում։ Գործող նախագահ Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցն է Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը։
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ավելի վաղ հայտնել է, որ նախագահական ընտրություններում եվրոպական երկրների մեծամասնությունը կքվեարկի Ալ-Հուսեյնի օգտին։