Այստեղ բոլոր լավ տղամարդիկ արդեն ամուսնացած են, ով էլ ամուսնացած չէ` նույնիսկ իրեն չի կարող ապահովել. Ջուս

30/05/2015 11:49

Այստեղ բոլոր լավ տղամարդիկ արդեն ամուսնացած են, ով էլ ամուսնացած չէ` նույնիսկ իրեն չի կարող ապահովել. Ջուս


Կիրակի օրը Արմենիա-Մարիոթ հյուրանոցում Հայաստանի լավագույն գեղեցկության սրահները կիրականացնեն Հայաստանի վարսահարդարների մրցույթ: Կլինեն հյուրեր տարբեր երկրներից: «FULL FASHION LOOK»  անվանակարգում գեղեցկության սրահներից մեկի կողմից որպես մոդել է ընտրվել երգչուհի Ջուսը:

Aysor.am-ը նրա հետ զրուցեց մոդելային կարիերայի սկզբի, դերասանի մասնագիտության հանդեպ ունեցած հետաքրքրության, «հետ տված» նշանի և մայրանալու մասին:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ ընտրությունը հենց Ձեզ վրա կանգ առավ:

-Իսկապես, երգչուհիներից միայն ես եմ ներկայացնելու: Կարծում եմ, որ մտածեցին` ինձանից կարելի է ստանալ տարբեր կերպարներ: Ես հանդես կգամ ցնցող կերպարում: Մեր ցանկությունը հաղթանակն է և կհասնենք դրան: Ասեմ, որ իմ վարսահարդարն է լինելու Լիանա Բիրագովան, կկրեմ Սերժ Հարությունյանի պատրաստած զգեստը, որը հատուկ ինձ համար է կարված: Դիմահարդարը Մերի Հարությունյանն է: Նոմիացիաները շատ են, իմ նոմինացիայում արգելված է գլխին արհեստական մազ կպցնել, ամեն ինչ պետք է լինի բնական: Ինձ համար սա շատ հետաքրքիր է, առաջին անգամ եմ որպես մոդել ներկայանալու, տեսնենք ինչ հաջողություններ կունենամ այս բնագավառում: Դա ինձ համար կարևոր է:

-Իսկ արդեն գիտե՞ք, թե ի՞նչ կերպարում կներկայանաք, ի՞նչ սանրվածքով և հագուստով հանդես կգաք: Արդյոք Ձեր տեսակին բնորոշ` համարձակ, ինտրիգային կերպարում կլինեք:

-Իհարկե գիտեմ, թե ինչ կերպարում եմ լինելու. 5 ժամ կանգնել եմ, և զգեստն ինձ վրա են պատրաստել, որպեսզի կարողանան ստանալ այն, ինչ ուզում են: Գաղտնիքները չեմ կարող բացել, բայց մի բան հաստատ է` ցնցող տեսք եմ ունենալու ու բոլորը «շոկի» մեջ են լինելու:

-Ջուս, հնարավո՞ր է, հետագայում որոշեք երգարվեստը թողնել և մոդելային գործունեությամբ զբաղվել:

-Իհարկե ոչ: Ֆոտոմոդել ես միշտ էլ կարող եմ լինել, բայց բեմը բոլորովին այլ աշխարհ է: Կարող եմ ուժերս փորձել արվեստի տարբեր ճյուղերում` մոդել, դերասանուհի... Փորձարկումներ անելն ինձ հետաքրքիր է:

-Դերասանուհու կարգավիճակում հանդես գալու առաջարկներ ունե՞ք:

-Վերջերս առաջարկեցին նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, բայց հրաժարվեցի: Նախ, գումարը չբավարարեց, նաև` պետք է երկար ժամանակ գյուղում ապրեի… Դա բարդ աշխատանք է, պետք է լավ վարձատրեն: Հակառակ դեպքում մերժում եմ: Լավ ֆիլմը պետք է լավ հովանավորներ ունենա, այլապես կինոն չի հաջողի:

-Կա՞ մի գումար, որի դիմաց  կհամաձայեք նկարահանվել ցանկացած տեսարանում:

-Ցանկացած տեսարանում` ոչ: Մեզ մոտ կիսամերկ տեսարանները գեղեցիկ չեն նկարահանվում: Եթե ռուսական, արտասահմանյան ֆիլմերում նման առաջարկ ունենամ, գուցե և նկարահանվեմ, քանի որ նրանք այդ տեսարանները «վուլգար» չեն ներկայացնում: Մեզ մոտ շատ «վուլգար» է ստացվում, այդ պատճառով հաստատ կմերժեմ:

-Նշեցիք, որ քիչ գումար են վճարում ֆիլմերում նկարահանվելու համար: Որքա՞ն հոնորար է պետք, որպեսզի համաձայեք դերասանուհու մասնագիտությունը «փորձել»:

-Չեմ կարող հստակ թիվ նշել: Ընդհանրապես, դերասաններին օրավարձով են վարձատրում: Եթե պետք է օրը 20.000 դրամ վճարեն, ապա երբեք չեմ համաձայնի նկարահանվել:

-Ակումբներում դրանից շա՞տ եք աշխատում:

-Իհարկե, եթե լավ պատվերներ լինեն, կարող ես օրական 1000 դոլար աշխատել: Այնպես որ չարժի ֆիլմերում նկարահանվել շատ փոքր գումարով: Ռեժիսորները ցանկանում են, որ նկարահանվողները շատ հայտնի լինեն ու քիչ գումար ուզեն: Նման բան չի կարող լիել: Թող սկսնակների վերցնեն, 20.000-ով հաստատ կհամաձայնեն:

-Ջուս, նոր երգ չե՞ք պատրաստում:

-Այո, պատրաստում եմ, հիմա բառերն են գրվում: Ռիթմիկ, շատ վառ երգ է լինելու և անմիջապես կսիրվի ու կհիշվի, կարծում եմ: Ամառվա ընթացքում, հավանաբար, նաև տեսահոլովակը կնկարահանենք և պրեմիերան աշնանը կլինի: Երգը պատրաստում եմ DJ Donz-ի հետ: Սա մեր միասնական երկրորդ աշխատանքն է, առաջինը կոչվում է «Իմ ստրուկ»: Նաև պատրաստ է «No fashion» երգը, սակայն դրա համար տեսահոլովակ չեմ կարողանում դեռևս նկարահանել, քանի որ հովանավորներ չկան: Նաև ասեմ, որ երկուշաբթի օրը` հունիսի 1-ի, մասնակցելու եմ երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգին:

-Նման գեղեցիկ տոնի կապակցությամբ միջոցառման եք մասնակցում: Ձեզ մոտ մայրական բնազդը դեռ չի՞ ակտիվացել: Չե՞ք ցանկանում մայրանալ:

-Վաղուց այդ բնազդը կա, բայց տղամարդ չկա:

-Եթե խոսքը ընտանիք կազմելուն է վերաբերում, ապա տարածված երևույթ է, երբ հայտնի կանայք ընտրում են միայակ մայրերի կարգավիճակը:

-Դա իմ տարբերակը չէ: Ես ցանկանում եմ ունենալ լավ ընտանիք: Այդպես ավելի հետաքրքիր է: Միևնույն է, տղամարդը պետք է լինի, բայց լավ, որակով տղամարդը:

- Չէ՞ որ մայրանալը տարիք ունի… Ձեզ համար ուրվագծե՞լ եք որևէ տարիք. եթե մինչ այդ Ձեր տղամարդուն չգտնեք, ընտանիք չկազմեք, գոնե որոշեք մայրության բերկրանքը վայելել:

-Այսօր շատերն առաջին անգամ մայրանում են 50 տարեկանում: Այնպես որ դեռ շատ ժամանակ ունեմ: Եթե այլևս հույս չունենամ, մանկատնից երեխա կորդեգրեմ… Ամենավերջին տարբերակը կատու և շուն պահելն է: Բայց դեռ ջահել ենք, «ֆռֆռում» ենք բեմի վրա (ժպտում է):

-Ջուս, նախորդ տարի նշանադրվեցիք, այնուհետև ինքներդ այդ նշանադրությունը չեղյալ հայտարարեցիք: Չե՞ք զղջացել, նորություններ չունե՞ք անձնական կյանքում:

-Ոչ մի նորություն չկա անձնական կյանքումս, նորությունները միայն ստեղծագործական կյաքումս են: Պատկերացրեք, որ ոչ մի վայրկյան չեմ զղջացել:

-Սկզբում շատ գոհ էիք Ռիչարդից, մեծ ակնկալիքներ ունեի: Ի՞նչը Ձեզ չգոհացրեց, իր մեջ չգտա՞ք Ձեր նշած որակները:

-Եթե տղամարդն ինչ-որ բան խոստանում, բայց չի անում, և դա հաճախակի կրկնվող երևույթ է դառնում, սկսում ես հիասթափվել: Անկախ ամեն ինչից, տղամարդը պետք է ասի ու անի: Իսկ երբ այսօր ու վաղն է գցում, նաև կողքից այլ չիրականացրած խոստումների մասին ես իմանում, արդեն հիասթափվում ես:

-Իսկ ո՞ր խոստումն է, որ չի կատարվել և առավել մեծ հիասթափություն է առաջացրել:

-Այդպիսի շատ բաներ կային և անձնական կյանքում, և կարիերայում: Թեև, ինձ համար անձնական կյանքին վերաբերող խոստումներն առավել կարևոր էին: Շատ-շատ բաներ նա ասել ու չէր արել: Դա շատ վատ է, ես նման բաներ չեմ սիրում… Կապ չունի, թե դիմացինս ով է` սիրելի, հարազատ, ընկերուհի, եթե խոստումներ են տալիս ու չեն իրականացնում այդ խոստումները, խաբում են, սկսում եմ հիասթափվել այդ մարդուց, աչքիցս ընկնում է ու սերն անցնում է: Ինձ մոտ դա շատ արագ է կատարվում, ինչքան էլ սիրեմ` արագ եմ «թողնում» մարդուն իմ կյանքից դուրս:

-Մի՞շտ է այդպես եղել:

-Այո, ինչո՞ւ սիրես ու տանջվես, եթե չես գնահատվելու:

-Արդյոք դա նյութապաշտություն չէ: Միգուցե մարդը չունի՞ այդ հնարավորությունը, չի կարող իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող խոստումները

-Այստեղ հարցը նյութապաշտությունը չէ, այլ խոսքին տեր լինելը: Եթե մարդը հնարավորություն չունի, կարող է ասել այդ մասին և ոչ թե ասել, թե այս ու այն եմ անելու, բոլորը «գժվելու» են… Եթե ես որևէ բան չեմ կարող անել, սկզբում ասում եմ այդ մասին:

-Ջուս, միգուցե Ձեզ մոտ սեր չի՞ եղել, պարզապես գայթակղվել եք այդ խոստումներով…

-Ոչ, նման բան չկա: Իմ կողքին կան շատ հարուստ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե միշտ իրենց հետ լինեմ: Բայց ես չեմ ցանկանում լինել սիրուհի, դա իմը չի: Նախընտրում եմ ունենալ ուժեղ, ամուր ընտանիք, ունենալ իմ ընտանիքը, իմ ուժեղ կեսը, ով թիկունքիս կլինի ու թույլ չի տա մտածեմ որևէ բանի մասին: Սակայն, դեռ չեմ հանդիպել այնպիսի տղամարդու, ում մեջ այս բոլոր գծերը ներդաշնակ կլինեն:

-Եթե հանկարծ հանդիպեք այնպիսի տղամարդու, ում հետ սերը փոխադարձ կլինի, նա էլ խոստումներին տեր կկանգի, բայց, նաև ամուսնացած կլինի` չե՞ք ընդունի միասին լինելու առաջարկը: Սիրուհու կարգավիճակին չե՞ք համաձայնի:

-Օյ, ոչ, եթե համաձայնեի, վաղուց կլիներ: Ես միշտ էլ նման առաջարկներ ստանում եմ, շատ վաղուց կարող էի բենթլի ունենալ, տներ` աշխարհի տարբեր երկրներում… Բայց ես ուզում եմ միակն ու իմը:

-Ի՞նչ եք կարծում, հայ տղամարդկանց մեջ կգտնե՞ք Ձեր իդեալին, ով և́ ֆինանսական մեծ հարավորություններ կունենա, և́ խոստումները կիրականացնի, և́  Ձեզ հետ կամուսնանա:

-Կարող է լինել, բայց, ինձ թվում է` ոչ Հայաստանի հայ: Օրինակ, կարող է Իսպանիայում ապրող հայ լինել, ինչո՞ւ ոչ: Այստեղ բոլոր լավ տղամարդիկ արդեն ամուսնացած են, ով էլ ամուսնացած չէ` նույնիսկ իրեն չի կարող ապահովել, ուր մնաց ընտանիքը: Տեսնենք` ինչպես կլինի:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/05/2024 23:47 ՊՆ-ից հայտարարել են՝ Էլեն Աղասյանին չեն ճանաչում, այդպիսի «զինծառայող» չկա 25/05/2024 22:06 Թրոմբոֆլեբիտ. Պատճառները 25/05/2024 21:54 Էլեն Աղասյանը, որը Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար «ժուչոկ» էր տեղադրում, ներկայանում է որպես ՊՆ աշխատակից 25/05/2024 21:31 Արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին․ Վաղը՝ ժամը 16:00-ին՝ Հանրապետության հրապարակ 25/05/2024 21:14 Մարտակերտի քաղաքապետին Հայաստանում կալանավորեցին 25/05/2024 20:59 Միրզոյան-Բորել հեռախոսազրույց է տեղի ունեցել 25/05/2024 20:39 Ռուսաստանը վերականգնում է մինչև 1954 թվականը գործող ավանդույթը․ սպորտսմենների շքերթ կանցկացվի Կարմիր հրապարակում 25/05/2024 20:22 Հրդեհից հետո վերականգնված հսկայական խաչը կրկին վեր է խոյանում Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթին 25/05/2024 19:52 «Տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին 25/05/2024 19:31 ՊՆ-ից պնդում են՝ զիվորականները չեն հրաժարվել կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը 25/05/2024 19:18 Ինչպես և ովքեր են փորձում լսող սարք՝ «ժուչոկ» տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում (Տեսանյութ) 25/05/2024 18:56 Մի շարք զինվորականներ ու սպաներ հրաժարվել են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը 25/05/2024 18:43 Չարի իշխանությանը վերջ դնելու համար համազգային մաքրման և ապաշխարության կարիք կա, ինչի հնարավորությունը ստեղծում է Սրբազան շարժումը․ Արմեն Աշոտյան 25/05/2024 18:26 «Որովհետև մարդը հայրենիք ունի»․ Ձերբակալել են Շարժմանը զորակցություն հայտնած Շահնազարյանին և նրա ղեկավարած ընկերությունում աշխատող այլ անձանց 25/05/2024 18:03 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Երիտասարդների իրազեկման ակցիան՝ Երևանում (Տեսանյութ) 25/05/2024 17:47 «Կեղծ տեղեկատվություն է»․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ իշխանական աղբյուրների տարածած լուրերի մասին 25/05/2024 17:38 Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը ուխտագնացություն է տեղի ունեցել դեպի Տաթևի վանական համալիր 25/05/2024 17:20 Կհամախմբենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո, կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն․ Սեյրան Օհանյան 25/05/2024 17:03 «Դեմ ենք միակողմանի զիջումներին»․ Շիրակի թեմի առաջնորդի հետ են հանդիպել տարբեր համայնքների ավագանիների անդամներ 25/05/2024 16:56 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 25/05/2024 16:41 Ստեփանակերտի քաղաքապետին ու ևս երեք անձի ձերբակալեցին 25/05/2024 16:32 Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ քրեական վարույթներն անընդունելի են՝ հստակ քաղաքական ենթատեքստ ունեն․ Գեղամ Ստեփանյան 25/05/2024 16:26 Սրբազան պայքարը մոլորակի վրա մեր ապրելու իրավունքը վերահաստատելու, մեր ինքնությունը պահպանելու, ինքնամաքրվելու, ի վերջո, մեր Հայրենիքի վերջին կտորը պահելու համար է. Կամո Աթայան 25/05/2024 16:10 Հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի մեր կյանքի բոլոր շերտերում․ Բագրատ Սրբազան 25/05/2024 15:54 Քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել. Սրբազան (Տեսանյութ) 25/05/2024 15:49 Հանուն հայրենիքի՝ միավորվել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման շուրջ․ Հայտարարություն 25/05/2024 15:10 Ինչո՞վ է ավարտվել Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը 25/05/2024 14:38 «Իմ հայրենիքից 1 սմ տվող տղեն կյանքով ա պատասխան տալու». Փաշինյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցնում (Տեսանյութ) 25/05/2024 14:35 Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի 25/05/2024 14:32 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով, որոնք առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ 25/05/2024 14:24 Իրանում գազատար խողովակ է պայթել․ զոհեր կան 25/05/2024 14:19 Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ 25/05/2024 14:01 Արմեն Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի. Վարդանյան 25/05/2024 13:52 Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան 25/05/2024 13:23 Աբովյան քաղաքում նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է (Տեսանյութ) 25/05/2024 13:13 Պարեկային ծառայության կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ 25/05/2024 12:55 Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ. Վահե Հովհաննիսյան 25/05/2024 12:35 «Այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն, պարզ է՝ խուզարկելու. Ռուբեն Մելիքյան 25/05/2024 12:15 Առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել 25/05/2024 12:06 ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ 25/05/2024 12:01 Լրագրող Անի Գևnրգյանին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից (Տեսանյութ) 25/05/2024 11:56 «Վերջին զանգ». 89 տրանսպորտային միջոցի ղեկին եղել են անչափահասներ 25/05/2024 11:44 Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին 25/05/2024 11:34 Փլուզում` Դավիթ Բեկի փողոցում. 2 մետր խորությամբ փոս է առաջացել 25/05/2024 11:17 Սիրելիներս, ամեն ինչ կարգին է. Փաշինյանը հայտնել է, թե ինչու է ուղղաթիռը հարկադիր վայրէջք կատարել 25/05/2024 11:11 Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում 25/05/2024 11:08 «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները պատրաստվում են քննություններին (Տեսանյութ) 25/05/2024 10:42 Ողբերգական դեպք՝ Երևանում․ nրnնվող nւկրաինացու մեքենան հայտնաբերվել է կամրջի մոտ, իսկ մարմինը՝ կամրջի տակ 25/05/2024 10:28 ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար, ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը. Աբրահամյան 25/05/2024 10:21 «Հրապարակ». Վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան 25/05/2024 10:18 «Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. Ալեն Սիմոնյանը ստում է 25/05/2024 10:16 «Հրապարակ». Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը, որ ճոճվող նավը չխորտակվի 25/05/2024 10:15 «Փաստ». Երբ դրական ակնկալիքը թվում է անհնարին, չի կարելի հանձնվել, պարզապես պետք է պայքարել ու հասնել արդյունքի 25/05/2024 10:13 «Ժողովուրդ». Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա մինուս 1» սկզբունքով 25/05/2024 10:09 «Փաստ». 2018 թ.-ից հետո Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին հանրության մեջ բևեռացումը խորացնելու, թշնամանք ու ատելություն սերմանելու համար 25/05/2024 09:55 Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը 25/05/2024 09:50 «Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում հատկապես մայիսի 27-ին, 28-ին՝ շրջափակման, անհնազանդության ակցիաների տեսքով 25/05/2024 09:48 «Ժողովուրդ». Ոչ մի մասնավոր ընկերություն մեծ քանակի աջակցություն չի ստացել պետությունից, որքան «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 25/05/2024 09:42 «Հրապարակ». Կառավարության շենքը դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս» 25/05/2024 09:41 «Փաստ». Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը՝ Փաշինյանի արկածախնդրության, նաև Արևմուտքի սպառնալիքների համադրության արդյունք 25/05/2024 09:39 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը 2023 թ. ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան 25/05/2024 09:38 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց 25/05/2024 09:38 «Հրապարակ». Կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել 25/05/2024 09:27 Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է 24/05/2024 22:36 Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին ու մի շարք այլ զինվորականների գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին 24/05/2024 22:16 Դու գնալու ես, և վերջ, Նիկո՛լ 24/05/2024 22:12 Որպես հիմնական խնդիր՝ պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը․ Վարդան Ոսկանյան 24/05/2024 22:03 «Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ էր»․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին 24/05/2024 21:52 Պիելոնեֆրիտը՝ երեխաների մոտ․ Անհրաժեշտ հետազոտություններ 24/05/2024 21:41 «2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ»․ Փաշինյանի ուղերձը 24/05/2024 21:24 Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն 24/05/2024 21:09 Արթուր Բազեյանը հաղթանակ է տարել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում 24/05/2024 20:54 Աշոտ Ահարոնյանը նշանակվել է մետրոպոլիտենի տնօրենի գլխավոր խորհրդական 24/05/2024 20:40 ԱՄՆ-ի ու Արևմուտքի տրամադրած զենքերով հարվածներ են հասցվում ՌԴ տարածքին․ Լավրով 24/05/2024 20:25 Ողբերգական ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ մեքենաներից մեկի ուղևորն ու վարորդը մահացել են 24/05/2024 20:10 ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան․ Պետք է արհամարհել․ Միակ կարևոր տեղեկությունն է՝ մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք․ Վերջ 24/05/2024 19:57 Եթե ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տա, ԵՄ երկրները պետք է կատարեն որոշումը․ Բորել 24/05/2024 19:45 Ինչ է ասել Լավրովը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելու վերաբերյալ 24/05/2024 19:34 Պարեկների համար էլեկտրական ավտոմեքենաներ են գնելու 24/05/2024 19:21 Մի՛ հավատացեք կեղծ ու փառասեր ղեկավարին․ Էդուարդ Շարմազանով 24/05/2024 19:06 Դատարանը վճռել է ոչնչացնել անձրևանոցը, որն անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետել էր Բերձորից բռնի տեղահանված Նարինե Ասատրյանը 24/05/2024 18:51 Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է․ ՀՀ ԱԳՆ 24/05/2024 18:38 ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել 24/05/2024 18:25 Ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես կգա 24/05/2024 18:14 Կիրանցի բնակիչները հրաժարվում են իշխանությունների առաջարկած փոխհատուցումից․ Ստորագրահավաք են նախաձեռնել 24/05/2024 18:07 Քննչականը Նարինե Հայրապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել՝ «սուտ մատնության» հատկանիշներով, իսկ նրան առևանգելու դեպքով նախաձեռնված վարույթը կարճել է 24/05/2024 17:55 ԱՄՆ դեսպանը Սահմանադրական դատարանում էր 24/05/2024 17:44 «Իսկ ի՞նչ պետք է աներ Ասկերանի քաղաքապետ Շամիրյանը, ավտոմեքենան պիտի Ալիևի՞ն նվիրեր, և ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջա՞նը»․ Փաստաբանի հարցն անպատասխան են թողել 24/05/2024 17:31 Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերվել է անասնապահների առաջին բնակատեղիներից մեկը․ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրող համայնքը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային 24/05/2024 17:09 Երևանում սեղանային վարժանք է անցկացվում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում 24/05/2024 16:59 Լեո Նիկոլյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել 24/05/2024 16:48 ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ 24/05/2024 16:46 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց 24/05/2024 16:40 Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ 24/05/2024 16:39 «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի 24/05/2024 16:36 «Վերջին զանգ». 72 տրանսպորտային միջոցի ղեկին եղել են անչափահասներ 24/05/2024 16:29 Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու 24/05/2024 16:17 Գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել, ասում եմ նաև իմ օրինակով. ՄԻՊ-ը Սյունիքում մասնակցել է Վերջին զանգին 24/05/2024 16:09 Շուռնուխի այս տարվա միակ շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է 24/05/2024 16:06 Բողոքի ակցիաների ընթացքում դրսևորած առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթներով 10 անձ կալանավորվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը