30/05/2015 09:09
Գագիկ Հարությունյան. Ես նախագահ դառնալու մանկական երազանք չունեմ
«Հրապարակը» զրուցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ «Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան»,- թերթը հարցրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և, հատկապես, իրենց մանկական երազանքների մասին են մտածում-խոսում: Ես նման մանկական երազանք չունեմ, ես ուզում եմ աշխատել և հասնել նրան, որ երկրի ապագան էնպիսին լինի, որ իմ` աշխարհից հեռանալուց հետո իմ և ձեր թոռնիկները հուսալի ապագա ունենան»,-պատասխանել է Գ. Հարությունյանը: