30/05/2015 12:27
ՖԱ նախագահ. Բլատերը բարեփոխումներ անելու համար 16 տարի ուներ, բայց ոչինչ չարեց
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը մեկնաբանել է Յոզեֆ Բլատերի՝ 5-րդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելը։
«Վերջին շաբաթների իրադարձություններն այնքան ցավոտ էին ՖԻՖԱ-ի համար, որ ես չեմ կարող Բլատերի ղեկավարությամբ բարեփոխումներ ակնկալել։ Նա 16 տարի ուներ, որ ամեն ինչ բարեփոխեր, սակայն նա դա չարեց։ Անգլիան միայնակ չի բոյկոտի ոչ մի Աշխարհի առաջնություն։ Դա պարզապես հիմարություն կլիներ։ Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն կքննարկի արդյունքն ու հետագա գործունեությունը, սակայն Անգլիան միայնակ ոչինչ չի անի»,- ասել է Դայկը։