30/05/2015 13:10
Հայաստանում անցկացվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` այսօր մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: