30/05/2015 11:24
Միխայիլ Սահակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն ու նշանակվել Օդեսսայի նահանգապետ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայում նշանակվել է Օդեսսայի նահանգապետ: Նման հրամանագիր ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն: Այս մասին գրում է «РБК»-ն:
Օդեսսայում արդեն պատրաստվում են նոր նահանգապետի պաշտոնական ներկայացման արարողությանը:
Բացի այդ Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմն իր Twitter-ում գրել է, որ Սահակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն: