30/05/2015 09:16
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է մշտական բնակություն հաստատել Արևմտյան Հայաստանում
«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը «Ժամանակին» փոխանցել են, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ և հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:
«Ժամանակի» թղթակցի հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում, թերթի զրուցակիցը տարակուսած պատասխանել է. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արևմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»: