30/05/2015 11:00
Ֆիգու. ՖԻՖԱ-ն պարտվեց, բայց ամենից առաջ պարտվեց ֆուտբոլը
Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, ով ի օգուտ Հորդանանի արքայանզ Ալի Ալ-Հուսեյնի հանել էր իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ, մեկնաբանել է գործող նախագահ Յոզեֆ Բլատերի հաղթանակը։
«Այսօր Ցյուրիխում ևս մեկ սև օր եղավ։ ՖԻՖԱ-ն պարտվեց, բայց ամենի առաջ պարտվեցին ֆուտբոլն ու բոլոր նրանք, ովքեր իրոք հոգ են տանում այդ խաղի մասին։ Եթե Բլատերը գոնե մի փոքր անհանգստանար ֆուտբոլի համար, ինքը կհրաժարվեր վերընտրվելուց։ Եթե նա գոնե մի փոքր կարգին մարդ է, ապա հրաժարական կտա առաջիկա օրերի ընթացքում»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում «BBC»-ն։