30/05/2015 16:12
Այվազովսկու գողացված կտավը պահանջում են հանել աճուրդից
Ինտերպոլի ռուսաստանյան բյուրոն Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ հարցում է ուղարկել, որով պահանջում է աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը: Խոսքը, մասնավորապես, «Կահիրեի երեկոն» կտավի մասին է, որը դեռ 1997թ-ին գողացել էին մոսկովյան մասնավոր հավաքածուից: Ռուս իրավապահները աջակցություն են խնդրել իրենց բրիտանացի գործընկերներից այս հարցում:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ գողության պահին 1870թ-ի կտավի շուկայական արժեքը գնահատվում էր 120 հազար դոլար: