30/05/2015 14:00
Վթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին ժամը 23.27-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապահին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտապատահար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու «Օպել» մակնիշի (վարորդ՝ Կ. Խ, ծնվ. 1980 թ.) և (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաներից մեկի վարորդ Գ. Ս.-ն և ուղևոր Հ. Վ.-ն (ծնվ. 1983թ), մյուս ավտոմեքենայի ուղևորներ Գ. Խ.-ն (ծնվ 2005 թ) և Հ. Ղ.-ն (ծնվ. 1956 թ) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Հ.Վ.-ի և Գ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ղ.- և Գ.Ս.-ի առողջական վիճակը` բավարար: