30/05/2015 16:00
«Ատլետիկո»-«Բարսելոնա». Հերթական հանդիպումն՝ այսօր
Այսօր երեկոյան Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում սպասվում է Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղը՝ «Ատլետիկն» ու «Բարսելոնան» կփորձեն պարզել, թե ով է հզորագույնը:
«Sport.ru»-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» այս մրցաշարի շրջանակում համարվում է ամենահաջողակ ակումբներից մեկը, քանի որ Իսպանիայի Գավաթին արժանացել է 26 անգամ: «Ատլետիկը» իր հերթին այնքան էլ շատ չի զիջում նրան՝ Բիլբաոյի այս թմի հաշվին 23 գավաթ է:
Ուշագրավն այն է, որ իր վերջին երկու Գավաթները «Բարսելոնան» վաստակել է հենց «Ատլետիկոյին» հաղթելով՝ 2009 և 2012թթ-ին: Իսկ «Ատլետիկոն» վերջին անգամ գավաթակիր է դարձել 1984թ-ին՝ հաղթելով նույն «Բարսելոնային»: