30/05/2015 10:12
Եվրաինտեգրումը՝ ԲՀԿ օրակարգում
ԲՀԿ Երիտասարդների միության նիստում քննարկվել է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներն ու Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգը։ Միությունը որոշել է սկսել հանդիպումների շարք եվրոպական ինտեգրացիայով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու Հայաստանի եվրոպական օրակարգի հարցերը։
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ որպես Եվրոպական երիտասարդ պահպանողականների միության լիիրավ անդամ, ԲՀԿ Երիտասարդների միությունը քննարկել է նաև հունիսի վերջին Բեռլինում կայանալիք՝ Եվրոպական երիտասարդ պահպանողականների համաժողովի հետ կապված հարցեր, որի օրակարգում քննարկվելու են նաև Հայաստանի եվրաինտեգրացիոն խնդիրներ։