30/05/2015 15:31
Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Երևանի Քաջազնունու փողոցում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրակայանի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: