30/05/2015 13:35
ԿԸՀ-ն քննարկել է Արտաշատի և Ալավերդու քաղաքապետերի ընտրությունների հարցը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներիի ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
Ինչպես փոխանցում են ԿՀԸ-ից՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:
Հիշեցնենք, որ Արտաշատում առաջադրված թեկնածուներից մեկն է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: