30/05/2015 11:35
Հնդկաստանում շոգ եղանակը շարունակում է մոլեգնել
Հնդկաստանի հարավային նահանգներում շարունակում է «մոլեգնել» շոգ եղանակը, որի հետևանքով զոհերևի թիվն արդեն գերազանցում է 2.000-ը:
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ իրավիճակն առավել ծանր է Անդհրա- Պրադեշ ու Տելանգանա նահանգներում, որտեղ գրանցվել է 1.979 զոհ:
Տեղական մամուլի հրապարակումների համաձայն՝ նման եղանակը պահպանվելու է նաև առաջիկա դեռևս 1 շաբաթվա ընթացքում, ինչից հետո հնդիկ օդերևութաբանները կանխատեսել են անձրևների սեզոնի մեկնարկ:
Նշվում է, որ սարսափելի շոգին դիմադրելու համար մարդիկ դիմում են ավանդական և ոչ ավանդական միջոցների. աշխատում են դուրս չգալ ստվերից, լողում են գետերում, շատ հեղուկ են օգտագործում, սոխի հյութ ու թան են խմում:
Հայտնի է, որ իշխանությունները խմելու ջրով լի բազմաթիվ տանկերներ են ուղարկել մոտ 4.000 գյուղի բնակիչների: