30/05/2015 16:21
Հանրային խորհրդի անդամ. Ցավալի է, բայց մեր պետությունը էներգոհամակարգի վերահսկողության հնարավորություն չունի
Հանրային խորհուրդը բացասական է գնահատում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ Հանրային խորհուրդն իր տեսակետն այս թեմայի շուրջ ավելի մանրամասն կներկայացնի հինգշաբթի օրը տեղի ունենալիք ընդլայնված նիստում:
«Ակնհայտ է՝ ՀԷՑ-ի կառավարման համակարգում բացթողումներ կան: Մյուս կողմից, ակնհայտ է, որ հոսանքի թանկացումը կհանգեցնի ապրանքների 10-12 տոկոս թանկացման»,- ասաց բանախոսը:
Նա նշեց՝ պայաքարի ամենատարբեր մեթոդներ կան՝ փողոցից դեպի դիսկուրսներ:
Ասուլիսի մյուս բանախոս, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բաբուրյանն էլ հիշեցրեց՝ ցավալի է, բայց պետությունը էներգոհամակարգի վերահսկողության հնարավորություն չունի:
«Այնպես որ՝ յուրաքնաչյուր նոր եկած ղեկավար իր քայլերն է անում, ինչը շատ անցանկալի է»,- ասաց Կարեն Բաբուրյանը: