30/05/2015 10:02
Խզմալյան. Այդ տեղեկությունները տարածում մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե ես անցել եմ Ադրբեջանի սահմանը
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նա հեռանա Հայաստանից: Ճնշումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ՝ Տ. Խզմալյանի ադրբեջանական կայքին տված հարցազրույցից հետո, որտեղ քննադատել էր ՀՀ իշխանություններին:
Երեկ «Ժողովուրդը» այս թեմայի շուրջ զրուցել է Տիգրան Խզմալյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները տարածում են այն մարդիկ, ովքեր այդ օրերին հայտարարեցին, թե ես անցել եմ Ադրբեջանի սահմանը: Ես կպատասխանեմ այդ հարցին Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի բառերով. «Ես չեմ գնացել ու մի հուսացեք, ես չեմ գնալու»,- ասել է Խզմալյանը: