30/05/2015 10:48
Այսօր կկայանա Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության հիմնադիր համաժողովը
Այսօր` ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը, որին հրավիրված են միայն պատվիրակներն ու լրագրողները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ այս նախաձեռնությանը միանան մի քանի այլ ուժեր ևս:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, որը վաղվանից կդառնա կուսակցություն, ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: