01/06/2015 17:50
«Լուրջ բանակցություններ են ընթանում նաև հակադիաբետիկ դեղորայք ստանալու ուղղությամբ»
Այն որ Հայաստանը առողջապահական ոլորտում հետ է մնում միջազգային ստանդարտներից, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմաբ՝ դա ակնհայտ է, իսկ խնդիրները, ըստ պատգամավորի, հիմնականում չեն լուծվում, որովհետև մարդիկ բուժումը ստանում են կեղծ դեղորայքային պրեպարատներով:
«Չունենալով համապաստախան սարքավորումներ՝ մարդիկ ստիպված մեկում են նաև արտասահման: Բյուջեի կատարողականությունը դա քաղաքականության մեջ նախարարության իրականացրած արտացոլումն է, սակայն մենք առաջընթաց այս ոլորտում չենք նկատում»,-այսօր 2014 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց պատգամավորը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց նաև դեղերի որակից:
«Տարեցտարի վստահեցնում եք, թե վերահսկվում է, բայց այստեղ ևս խնդիրը մնում է չլուծված»,- ասաց պատգամավորը՝ նախարարին հիշեցնելով, որ առողջապահության նախարարությանը այս տարի բյուջեից, դեղերի հետ կապված, 2.8 տոկոս ավելացում է եղել:
«Այն 2.8 տոկոսը, որի մասին մատնանշում եք ընդհանուր ծախսերն են ՀՆԱ-ից, որովհետև դա միայն դեղորայքի հետ չի կապված»,- ի պատասխան արձագանքեց նախարարը՝ հստակեցնելով, որ իրականում այդ խնդիրը լուծելու համար 2.8 տոկոսը ցածր ցուցանիշ է: «Բայց մենք անում ենք հնարավորինս, որպեսզի որլորտում առկա խնդիրները լուծվեն, իսկ ծախսերը կախված չլինեն հիմնական ցուցանիշներից»,- արդարացավ նախարարը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր երկրներում մարդիկ հազարավոր դոլարներ վատնում են առողջությունը պահպանելու համար, բայց գրանցում են գրեթե նույն ցուցանիշներն, ինչ Հայաստանում:
«Մարդու ապրելը բժշկության հետ կապ չունի, մենք դա գիտենք»,- արձագանքեց Մ. Բադեյանը, որին ի պատասխան նախարարը շարունակեց, որ վերջին տարիներին մեծ թափ էառել առողջապահական շինարարությունը, և այստեղ օգնության են գալիս նաև մասնավոր կլինիկաները: Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա նախարարն ընդգծեց, որ 2014-15 թվականների աշխատանքները տվել են իրենց համապատասխան արդյունքները: «Ես չէի ասի, թե այս ուղղությամբ ոչինչ չի արվում: Այսօր Հայաստան է ներմուծվում շուրջ 150 մլնի հոգեմետ դեղորայք: Այս ոլորտում նախկինում բավականին լուրջ ընդվզում կար թե՛ հիվանդների և թե՛ ՀԿ-ների կողմից, որոնք որակական փոփոխություն էին ակնկալում: Մենք կարողացել ենք առանց գինը փոխելու անհամամետ ավելի որակյալ ու թանկարժեք պրեպարատ ստանալ»,- նշեց նախարարը՝ վսհատեցնելով, թե այսօր այդ դաշտն ապահովում է ամենաժամանակակից դեղորայքով: Նախարարը նշեց, որ այսօր լուրջ բանակցություններ են ընթանում նաև հակադիաբետիկ դեղորայք ստանալու ուղղությամբ, որի համար բյուջեից ծախսվում է 908 մլն դրամ:
«Ինսուլինի վերաբերյալ այդ գործընթացն արդեն ավարտված է: Ունենք նաև հակադիաբետիկ հաբերի խնդիր: Այն դեղորայքը, որը ստանում էինք Ֆրանսիայից, գնում էինք բավականին թանկ՝ 118 դրամով: Այն թեև հետագայում փոխարինվեց հնդկական պրեպարատով, սակայն սա ևս ընդվզում առաջացրեց: Այսօր արդեն՝ մենք բանակցությունների շնարհիվ կարողացել ենք ստանալ մեր հին գործընկերոջ համաձայնությունը և ներմուծել ավելի մատչելի, բայց որակյալ դեղորայք: Կարծում եմ, որ բավարավածությունը լինելու է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ փոփոխությունները նկատելի են հեմոդիալիզի ու ուռուցքաբանական ոլորտներում:
«Բոլոր դեղորայքային պրեպարատները, որոնք ներմուծվում են Հայաստան, պարտադիր գրանցվում են, հետո են միայն իրացվում: Եթե այդ դեղորայքը գրանցված չէ, բավականին երկարատև գործընթաց է սկսվում, որպեսզի համախատասխան փորձարկում անցնի, բայց բոլոր դեպքերում դրանք ստուգվում են»,- վստահեցրեց նախարարը: