01/06/2015 16:56
Ա. Մուրադյան. Տեխնիկական հագեցվածության և մասնագիտական պակաս բոլոր մարզերում էլ նկատվում են
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Երևանից մասնագետներ չեն ուղարկում մարզերում աշխատելու համար:
«Կան հիվանդներ, ովքեր գալիս են Երևան և համապաստախան բուզննում են անցնում, բայց կան նաև այնպիսիք, ովքեր չեն կարողանում գալ Երևան: Խոսեցիք բժիշկների վերապատրաստման մասին, բայց դա, կարծում եմ, երկարաժամկետ գործընթաց է»,- ասաց պատգամավորը՝ հստակեցնելով նաև, որ այդ ծրագրի համար թեև բավականին լուրջ միջոցներ են հատկացնում մարզերում բուժծառայությունները բարձրացնելու ուղղությամբ, բայց առայժմ այդ արդյունքը շոշափելի չէ:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև ծննդօգնությունից և նշեց, որ թեև մարզերում այն իրականցվում է անվճար , բայց Երևան տեղափոխվելու դեպքում այն դառնում է վճարովի: «Ապագա մայրերը չեն վստահում նաև մարզային հիվանդանոցներին, ինչը արդարացված է. մարզերում արդեն մի քանի մահացության դեպք է արձանագրվել: Հնարավո՞ր չէ՝ մարզային բնակիչներին ևս Երևանում ծննդաբերելու հնարավորություն տալ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան նախարար Արմեն Մուրադյանըասաց, որ այն հավաստագիրը, որը հղիներին տրամադրվում է պետության կողմից, դրա անվճար սպասարկումն ամբողջովին երաշխավորված է, սակայն ծննդօգնությունը վճարովի է դառնում ոչ միայն Երևան տեղափոխվելու դեպքում, այլև մարզից մարզ: «Անգամ Երևանից մարզ տեղափոխվելու դեպքում է այն վճարովի դառնում: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ միայն մարզերի հետ է կապված, այլև՝ ընդհանուր է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է մասնագետների վերապատրաստմանն, ապա նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեխնիկական հագեցվածության և մասնագիտական պակասը ամբողջ մարզային համակարգում է նկատվում: «Եվ նոր կենտրոնները ստեղծվում են համաչափ զարգացման ծրագրին համահունչ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր նախարարությունը չունի համապատասխան միջոցներ, որպեսզի բոլոր բժիշկներին ուղարկի վերապատրաստման:
Նա նշեց, որ արդեն կա պայմանավորվածություն երկու խոշոր կլինիկաների հետ, և բժիշկներն գնում են վերապատրաստման: «Մենք հոգում ենք միայն ճնապարհածախսը, իսկ ապրելու և կացության հարցը հոգում է մյուս կողմը: Առայժմ մեր հնարավորություններն այդքանն են թույլ տալիս: Առաջնարհեթությունը տրվում է այն մազրերի բժիշկներին, որտեղ արդեն առկա է տեխնիկական հագեցվածություն, ովքեր տիրապետում են լեզուներին, և իհարկե, ունեն ցանկություն: Մենք չեն կարողանում առայժմ թվով ավելի շատ մասնագետներ ուղեգրել»,- եզրափակեց նախարարը: