01/06/2015 20:07
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի վերանորոգված երաժշտական քոլեջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված և նոր կառուցվող մասնաշենքերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այս կարևոր ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: