01/06/2015 18:13
Գալուստ Սահակյան. Բնակչության հաշվին որևէ ճոխություն չի արվել և չի արվելու
Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն հունիսի 12-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ լսումների ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտան համապատասխան ներկայացուցիչները՝ ՀԷՑ-ից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
«Ինձ համար կարևորը ոչ թե 17 դրամով թանկանալն է կամ այլ բան: Ինձ համար կարևոր է, որ որոշումը հարմար լինի հասարակությանը»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա անդրադարձավ այն քննարկումներին, որ ՀԷՑ-ն իրեն ճոխություններ է թույլ տվել, ինչի հետևանքով էլ գոյացել է պարտքը.
«Բնակչության հաշվին որևէ ճոխություն չի արվել և չի արվելու»: