01/06/2015 20:01
Կարեն Ավագյանի ամենավառ մանկական հիշողությունը նվեր ստացած հեծանիվն է
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի ամենավառ մանկական հիշողությունը նվեր ստացած հեծանիվն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ մանրամասնելով.
«Ամենավառ տպավորվածը դա եմ հիշում, երբ կարծես թե առաջին դասարանում էի ու հեծանիվ նվեր ստացա»,- պատմեց Կարեն Ավագյանը:
Նա անկեղծացավ՝ հեծանվից քիչ է ընկել, քանի որ նախապես սովորել է քշել, հետո նոր՝ խնդրել նվերը:
«Բացի այդ մանկական երազանք ունեի՝ դառնալ բժիշկ ու կարծես թե իրականացրեցի այն»,- ասաց Կարեն Ավագյանը՝ բացատրելով, որ մի քիչ այլ ուղղվածության բժիշկ է դարձել.
«Ես ցանկանում էի բուժող բժիշկ լինել, դարձա՝ դատական»,- ասաց պատգամավորը:
Ոչ միայն այսօր, այլ առհասարակ՝ Կարեն Ավագյանը երեխաներին խաղաղություն է ցանկանում.
«Երեխաները պետք է խաղաղ երկնքի տակ ապրեն, արարեն ու սովորեն»,- ամփոփեց պատգամավորը: