01/06/2015 19:19
Արդարադատության նախարարն այցելել է 3 անչափահաս երեխա ունեցող անապահով ընտանիքին. Լուսանկարներ
Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Այնթափ գյուղում ապրող 6-ամյա Սամվելին, 11-ամյա Անժելային ու 16-ամյա Կարենին: Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում:
«Չնայած կենցաղային դժվարություններին՝ փոքրիկ Սամվելը ընկճված չէր և հպարտորեն խոստացավ, որ հենց գնա դպրոց, լավ կսովորի: Երեխաներին միայնակ մեծացնող գործազուրկ տիկին Ալինային հայտնում եմ զորակցությունս: Մենք Ձեզ հետ ենք»,- գրել է Արդարադատության նախարարը: