01/06/2015 16:35
Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվելու Եվրո-2016-ի որակավորման փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը։ Այդ մասին տեղեկանում ենք մոսկովյան ակումբի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն։
Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները և մարզվում էր անհատական գրաֆիկով։