01/06/2015 18:41
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ամսական վճարելով 500 դրամ կարող են ակտիվացնել «Skype» ծառայությունը
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ 256» ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս ևս կարելի է «Skype» ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության լրատվական ծառայությունից: Այսպիսով՝
1. օգտագործելով գերարագ ինտերնետ՝ պահպանելով սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը,
2. շարունակելով օգտվել ինտերնետից բարձր արագությամբ՝ անգամ փաթեթի գերարագ ինտերնետը սպառելուց հետո:
«Skype» ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ:
Սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և «Skype» ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Իսկ առաջարկվող սակագնային պլանին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմի արժեքն այժմ 18 000 դրամ է:
«Շուկայի տարբեր հատվածների կարիքներից ելնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ հասանելիության մշտապես նոր հնարավորություններ է առաջարկում իր բաժանորդներին՝ առավել մատչելի պայմաններով և առավել բարձր արագությամբ: Բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանին և ակտիվացնելով Skype-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայությունը, Երևանի և մարզերի այն բաժանորդները, որոնք հաճախ են հաղորդակցվում Skype-ի միջոցով, կարող են լավագույնս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ընձեռած հնարավորություններից»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հաշվի առնելով տվյալների անլար փոխանցման ծավալների և արագության աճող պահանջարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ներկայացնել նոր սակագնային պլաններ և անլար սարքեր՝ նպատակ ունենալով իր բաժանորդների համար ապահովել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ: Զուգահեռաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի երրորդ սերնդի ցանցի ընդլայնումը»:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից: