01/06/2015 16:44
Աբովյանի քաղաքապետի թեկնածուին ծեծի են ենթարկել. Կատարվում է հետաքննություն
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Մայիսի 31-ին` ժամը 16.45-ին Կ. Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Պարզվել է, որ նրան հարվածողը Կարապետ Մկրտչյանն է, կատարվում է հետաքննություն: