01/06/2015 17:24
Ճարտարում նոր մանկապարտեզ է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի ղեկավարը կարևորել է նախադպրոցական ցանցի ընդլայնումը հանրապետության տարբեր շրջաններում՝ ընդգծելով, որ այս խնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս նախագծի իրականացման համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ: